Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Բանակցությունների սեղանին դրվածը մեր անվտանգության ու ինքնիշխանության հարցն է, ոչ թե հավասարակշռված խաղաղության մոդելը

Բանակցությունների սեղանին դրվածը մեր անվտանգության ու ինքնիշխանության հարցն է, ոչ թե հավասարակշռված խաղաղության մոդելը
11.08.2025 | 17:35

Ցավոք, Վաշինգտոնի բանակցությունների մասին ամենադիպուկը արտահայտվել է Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի խորհրդականը Սպիտակ տան ֆոնին հայտարարել է․

Ալիևը հաղթել է պատերազմը, այժմ էլ խաղաղությունն է նվաճում»։

Սա ուղիղ հայտարարություն է, որ Բաքուն խաղաղության գործընթացը դիտում է ոչ թե որպես փոխզիջում, այլ որպես ռազմական հաղթանակի քաղաքական ամրագրում։

Այսպիսի հռետորաբանությունը հուշում է, որ բանակցությունների սեղանին դրվածը մեր անվտանգության ու ինքնիշխանության հարցն է, ոչ թե հավասարակշռված խաղաղության մոդելը։

Անգամ Փաշինյանի դեմքը չեն փորձում փրկել:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 12307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ